ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Անկարելի է սիրել առանց հավասար լինելու. Ստենդալը՝ սիրո ու կյանքի մասին

Ֆրանսիական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ստենդալի (իսկական անունը՝ Մարի-Անրի Բեյլ, 23.01.1783-23.03.1842) ծննդյան օրն է։ Հայ ընթերցողին առավել հայտնի են Ստենդալի «Կարմիրն ու սեւը», «Պարմի մենաստանը», «Նապոլեոն» ստեղծագործությունները։

Իր կտակում Ստենդալը խնդրել էր գերեզմանաքարին գրել հետևյալ տողերը. «Արիգո Բեյլ, միլանցի, գրում էր, սիրում էր, ապրում էր»։

Ներկայացնում ենք մի քանի մտքեր՝ նշանավոր մտածողից։

***

• Զգացմունքների աշխարհում միայն մեկ օրենք կա՝ երջանիկ դարձնել նրան, ում սիրում ես։

• Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը։

• Աստծուն  կարելի է ներել միայն այն, որ նա չկա։

• Առանց սիրո ամուսնության մեջ երկու ամսից էլ պակաս ժամանակում ակունքի ջուրը դառնանում է։

• Անկարելի է սիրել առանց հավասար լինելու։

• Կյանքի նավը ենթարկվում է բոլոր քամիներին ու փոթորիկներին, եթե աշխատանքային բալաստ չունի։

• Սիրել՝ նշանակում է վայելք զգալ, երբ դու բոլոր օրգաններով ու հնարավորին չափ մոտիկից  տեսնում ես, գիտակցում ես, զգում ես արարածին, ում սիրում ես եւ ով սիրում է քեզ։

• Սերը հիասքանչ ծաղիկ է, բայց խիզախություն է պահանջվում, որպեսզի մոտենաս ու պոկես այն սարսափելի անդունդի եզրից։

• Իմ երջանկությունը լիակատար կլիներ, եթե այն հաղթանակ չլիներ, որը անխելքի միակ երջանկությունն է։

• Մի հրաժարվեք ոչ մի բանից, ինչը կարող է ձեզ մեծ դարձնել։

• Նոտան ընդամենը գաղափարները գրառելու արվեստ է, գլխավորը գաղափարներն ունենալն է։

• Կրքի ուժի վերաբերյալ պետք է դատել մեկ այլ կրքի ուժով, որը զոհաբերել եք հանուն առաջինի։

• Հույսի նշույլն իսկ բավական է, որ սեր արթնանա կյանքի նկատմամբ։

• Գրողին նույնքան քաջություն է պետք, որքան զինվորին. առաջինը պետք է նույնքան քիչ մտածի քննադատությունների մասին, որքան երկրորդը՝ հոսպիտալի։

• 2-3 օրից հույսը կարող է անհետանալ, բայց սերն արդեն ծնված կլինի։

• Սիրելով՝ նույնիսկ ամենախելամիտ մարդը չի տեսնում որեւէ առարկա այնպիսին, ինչպիսին այն իրականում է։

• Հաջողության հասնելու միակ միջոցը՝ ձգտել լինել այնպիսին, ինչպիսին դու կաս։

• Նկարչի անձնական շահը սպանում է արվեստի ցանկացած ստեղծագործություն։

Comment here