Ավարտվեց «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Ժյուրին հրապարակեց մրցանակակիրների անունները։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ
- «Ոսկե ծիրան»- Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ»,
- «Արծաթե ծիրան»- Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն»
- Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթ
- «Ոսկե ծիրան»- Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր»
- «Արծաթե ծիրան»- Սայիդ Նուրիի « Թեհրան. անավարտ պատմություն»
- Հատուկ մրցանակ- Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները»
«Ծիրանի կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր
- «Ոսկե ծիրան»- Գոռ Առուշանյանի «Մայրենիք»
- «Արծաթե ծիրան»- Զակ Դեմիրճյանի «Oձի ապուր»
- Հատուկ մրցանակ- Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա»
FIPRESCI-ի մրցանակ
- Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ»
«Փարաջանովի թալեր» հատուկ մրցանակ այն այս տարի ստացավ Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդեռահման Սիսակոն` «Բամակո» ֆիլմի համար։ Ֆիլմն այս տարի մրցութային չէր, այն ներկայացված էր հետահայաց ցուցադրությունների շրջանակում։
Այս տարվա «Ոսկե ծիրանի» ժամանակ ցուցադրվել են նաև Սիսակոյի «Տիմբուկտու» և «Սևթեյ» ֆիլմերը, ինչպես նաև Ամիր Նադերիի «Շրթհարմոնը», «Վազորդը» և «Սպասում» ֆիլմերը։
Փառատոնի մեկ այլ հատուկ մրցանակը` «Վարպետը», հանձնվեց նշանավոր «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ, ազգությամբ հույն Աթինա Ռախիլ Ցանգարիին։
Կինոփառատոնի փակվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Նրան նույնպես հանձնվեց «Փարաջանովի թալեր» մրցանակ։



