ԳլխավորԽճանկարԿրթություն

Աշխարհի հնագույն համալսարանները

Ներկայացնում ենք աշխարհի ամենահին ու մինչ այսօր գործող 10 համալսարանները Եվրոպայում։

10-րդ տեղում Մաչերատիի համալսարանն է։ Այն բացելու՝ Հռոմի պապի թույլտվությունը տրվել է 1290 թվականի սեպտեմբերին։ Գտնվում է Իտալիայի Մաչերատա քաղաքում։ Այժմ այդտեղ սովորում է գրեթե 10 հազար ուսանող։

 

9-րդ տեղ-Կոիմբրիի համալսարան համանուն քաղաքում։ Պորտուգալիայի հնագույն համալսարանը բացելու պապական թույլտվությունը ստացվել է 1290-ի օգոստոսին։  Այժմ այդտեղ ուսանում է գրեթե 23 հազար ուսանող ու ասպիրանտ։

 

8-րդ տեղում է Վայլադոլիդի համալսարանը (Իսպանիա)։ Ստեղծվել է 1241 թվականին՝ այժմ գոյություն չունեցող Պալենսիա քաղաքի համալսարանը Վայլադոլիդ տեղափոխելու հետեւանքով։ Ուսանողների թիվը՝ գրեթե 25 հազար։

 

7-րդ տեղում Սիենայի համալսարանն է իտալական համանուն քաղաքում։ Հիմնադրվել է 1240 թվականին։ Ուսանողների թիվը՝ մոտ 20 հազար։

 

 

6-րդ տեղում Ֆրիդրիխ 2-ի անվան Նեապոլի համալսարանն է Իտալիայի համանուն քաղաքում։ Հիմնադրվել է 1224 թվականի հունիսի 5-ին՝ որպես Սիցիլիայի թագավորության ուսումնական կենտրոն։ Ուսանողների թիվը՝ 80 հազար։

 

5-րդ տեղում Պադուայի համալսարանն է։ Հիմնադրվել է իտալական Պադուա քաղաքում 1222-ին։ Ուսանողների ու ասպիրանտների թիվը մոտ 60 հազար է։

 

 

4-րդ տեղում Սալամանկայի համալսարանն է Իսպանիայում։ Հիմնադրվել է 1218 թվականին։ Ուսանողների թիվը՝ ավելի քան 31 հազար։

 

 

3-րդ տեղում է Քեմբրիջի համալսարանը (Անգլիա)։ Հիմնադրվել է 1209-ին Օքսֆորդից հեռացած գիտնականների կողմից որոնք ստիպված էին լքել քաղաքը իրենց ուսանողներից մեկի կողմից Օքսֆորդի բնակչուհիներից մեկի սպանությունից հետո։ Այժմյան ուսանողների թիվը մոտ 20 հազար է։

 

2-րդ տեղում Օքսֆորդի համալսարանն է։ Աշխարհի ամենահին անգլալեզու համալսարանն է, ամենահինը՝ Մեծ Բրիտանիայում։ Հիմնադրման հստակ տարեթիվը հայտնի չէ, բայց ապացուցված է, որ այնտեղ դասավանդել են դեռ 1096-ին։ Այժմյան ուսանողների թիվը գրեթե 20 հազար է։

 

1-ին տեղում Բոլոնիայի համալսարանն է (լուսանկարում)։ Հիմնադրվել է 1088 թվականին։ Իտալիայի, Եվրոպայի եւ աշխարհի հնագույն համալսարանն է։ Այժմյան ուսանողների թիվը ավելի քան 77 հազար է։

 

***

Միջնադարյան Հայաստանում եւս գործել են բարձր կարգի դպրոցներ կամ համալսարաններ, որոնք սակայն չեն հասել մեր օրերը։ Դրանցից է Տաթևի համալսարանը 9-15-րդ դարերում, Սանահինի համալսարանը՝ 10-13-րդ դարերում, Գլաձորի համալսարանը՝ 13-14-րդ դարերում, Անիի համալսարանը՝ 11-13-րդ դարերում,  Ավագ Վանքի դպրոցը՝ 15-րդ դարում։

Հայաստանի պետական համալսարանը՝ Մայր բուհը, հիմնադրվել է 1919 թվականին։

Comment here