ԳլխավորԼուրԿրթությունՀեռավար կրթություն

Ավարտական քննությունների և ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի հեռավար ուսուցման ընթացքից

Ավարտական քննությունների և 2019-2020 ուսումնական տարվա  հետաձգումը կախված կլինի ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության արդյունքում հեռավար ուսուցման անցնելու ընթացքից։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից։ Պետք է հասկանանք, թե մեր ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե ոչ։ Պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի դասապրոցեսն այնպես ապահովվի, որպեսզի հետաձգումներ չլինեն»,- նշեց Հարությունյանը։

Comment here