Սրճարանում նստած ամուսնական զույգին է մոտենում մի աղջիկ, համբուրում է տղամարդուն եւ հեռանում է։ Ապշահար կինը դիմում է ամուսնուն.
— Ի՞նչ է սա նշանակում, ո՞վ էր այդ աղջիկը։
— Լավ, վերջացրու,-պատասխանում է ամուսինը,-ես հիմա մտածում եմ, թե ինչ եմ իրեն ասելու քո′ մասին։
***
— Դուք շատ լարված եք, պետք է թուլանաք, լիցքաթափվեք։ Այդպիսի դեպքերում, ես, օրինակ, կնոջս հետ գնում եմ ռեստորան…
— Շնորհակալություն խորհրդի համար, բժիշկ, ես այդպես էլ կանեմ։ Կասե՞ք Ձեր կնոջ հեռախոսահամարը։
***
Երեկոյան ամուսինն ասում է կնոջը.
— Լսիր, արի այս գիշեր թռչկոտենք մահճակալի վրա։ Թող հարեւանները մտածեն, որ սեքսով ենք զբաղվում…
Առավոտյան կինն է դիմում ամուսնուն.
— Լսիր, գդալով ուժեղ թխթկացրու ափսեին։ Թող հարեւանները կարծեն, որ ես քեզ նախաճաշ եմ տվել…
***
«Ես ամուսնացել եմ 2 անգամ, երկուսն էլ՝ անհաջող։ Առաջին կինս հեռացավ ինձնից, իսկ երկրորդը՝ ոչ»։
***
-Վերջ, ամուսնանում եմ։ Հոգնել եմ թափթփված բնակարանից, չլվացած ամաններից ու ճմռթված տաբատներից։
— Իսկ ես բաժանվում եմ։ Հենց այդ նույն պատճառներով…
***
Կինը գործուղման վայրից sms է ուղարկում ամուսնուն. «Մի մոռացիր, որ դու իմ ամուսինն ես»։
Մի քանի ժամից ամուսնուց պատասխան է գալիս.
«Կներես, բայց հաղորդագրությունդ ուշ ստացա»։
***
Հարեւանը հարցնում է հարեւանին.
— Գիտե՞ս որն է տնական շամպայնը։
— Չէ։
— Երբ դու օղի ես խմում, իսկ կինդ ֆշշացնում է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։