ԳլխավորԼուր

Ուսանողները դադարեցրել են բողոքի ակցիան

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ նոյեմբերի 27-ին  բողոքի ակցիա են անցկացրել ռեկտորի աշխատասենյակի մոտ: Նրանք ցանկանում էին հանդիպել ռեկտորի պաշտոնակատարի հետ։ Սակայն Գեղամ Գեւորգյանը հայտնել է, որ նույն կարծիքին է, ինչ գրավոր պատասխանել է ուսանողներին: Ուսանողներն էլ որոշել էին, որ ռեկտորի աշխատասենյակի մոտ մնալու են մինչեւ օրվա ավարտը: Հիշեցնենք, որ Գեւորգյանը գրավոր հայտնել էր, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը մանրամասն քննարկվել է բուհի գիտխորհրդի նիստում եւ ֆակուլտետներում, ապա առաջարկությունների ամբողջական փաթեթը ներկայացվել է նախարարություն:

Ավելի ուշ Գեղամ Գեւորգյանը զրուցել է ուսանողների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում ունենալ։ Ուսանողներն ակցիան դադարեցրել են:

Comment here