Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալել է միջազգային «Մտքերի գագաթաժողով»-ը («Summit of Minds»), տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Այն անցկացվում է Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում:
Գագաթաժողովն այս տարի կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը:
Լիագումար նիստերի քննարկումները վերաբերելու են երկու հիմնական թեմաների՝ աշխարհում և հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում:
Գագաթաժողովի շրջանակում կներկայացվի նաև գալիք տարի Հայաստանում անցկացվելիք գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի ծրագիրը: Համավարակի պատճառով մասնակիցների մի մասը աշխատանքներին մասնակցում է առցանց:



Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։