Լեհաստանը ներկայացնող Կարոլինա Բելյավսկան դարձել է «Միսս աշխարհ» գեղեցկության 70-րդ հոբելյանական մրցույթի հաղթող, հայտնում են մրցույթի Twitter-ի պաշտոնական էջում։
Մրցույթն անցկացվել է Պուերտո Ռիկոյում, որի եզրափակիչ փուլը 2021 թվականին տեղափոխվել էր անորոշ ժամանակով` կորոնավիրուսի պատճառով:
Բելյավսկան սովորում է մագիստրատուրայի մենեջմենթ բաժնում և նախատեսում է հետագայում դիսերտացիա պաշտպանել: Աղջիկը զբաղվում է կամավորական աշխատանքով ու օգնում է անօթևաններին, ինչպես նաև աշխատում է որպես մոդել:
Երկրորդ տեղում Է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շրի Սայնին, իսկ երրորդում ՝ Կոտ դ’Իվուարը ներկայացնող Օլիվիա Յասը։