Հունվարի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը աշխատանքային այցով հյուրընկալվեցին Ազգային գրադարանում։
Պատվիրակությանը դիմավորեց և ողջունեց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և առաջարկեց շրջայց կատարել գրադարանում։ Նախարարը եղավ ընդհանուր, գիտական և մամուլի ընթերցասրահներում, ծանոթացավ գրադարանի մասնաշենքերում գրապահոցային պահպանության պայմաններին, ինչպես նաև կատարվող թվայնացման աշխատանքներին։
Այցելության ավարտին նախարարը խորհրդակցություն վարեց գրադարանի տնօրինության հետ, որի ժամանակ քննարկվեցին գրադարանի առաջիկա ծրագրերը և անելիքները։