ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 25-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար ուսուցման դասացուցակը:
Այն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկվի «Հանրային դասը»՝ Մաթեմատիկա (7-րդ դասարան), թեման կլինի` լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից, ապա կլինի Աշխարհագրություն առարկան (6-րդ դասարան), իսկ թեման` Եվրասիայի գետերը: Ֆիզիկա առարկայի (7-րդ դասարան) մարտի 25-ի թեման լինելու է հավասարաչափ շարժումը․ թեմայի ամփոփում:
Դասացուցակում լինելու է նաև ֆիզկուլտուրա։
11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ Մաթեմատիկա` Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները, Ֆիզիկա` Հորիզոնական նետված մարմնի շարժումը թեմաներով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում նույնպես կլինեն դասեր:
14։00-ին կլինի հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ թվային հաջորդականության գաղափարը, 14։30-ին` հանրահաշիվ (9-րդ դասարան), թեմա՝ թվային հաջորդականությունների հատկությունները, 15։00-ին` երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը, քառանկյան մակերեսի բանաձևը և 15։30-ին` երկրաչափություն (9-րդ դասարան), թեմա՝ Հերոնի բանաձևը»,- գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։