Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ (Պարի սեն ժերմեն) ֆուտբոլային ակումբից։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։
«Ակումբը Լեոյին ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում», — նշված է հայտարարության մեջ:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմին ՊՍԺ-ի դրոշի ներքո անցկացրած երկու տարիների համար:
«Շնորհակալություն ակումբին, Փարիզին և նրա բնակիչներին այս երկու տարվա համար։ Նրանց ամենայն բարիք եմ մաղթում», — Մեսսիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Ապրիլի սկզբին լրատվամիջոցները գրել էին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը Մեսսիին առաջարկել է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը արգենտինացուն կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Մեսսին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր դարձել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելով փարիզյան ակումբ: Նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում, խփել 35 գոլ և կատարել 35 արդյունավետ փոխանցում՝ թիմի հետ դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և նվաճելով երկրի սուպերգավաթը: