Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Ժորժ Սանդի (Ամանտինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, հուլիսի 1, 1804 — հունիսի 8, 1876) մտքերից։
***
• Մենք չենք կարող պատռել մեր կյանքի էջերից որևէ մեկը, բայց կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը։
• Կյանքում կա միայն մեկ երջանկություն՝ սիրել և լինել սիրելի։
• Չսիրվածը միշտ ամբոխի մեջ միայնակ է։
• Ամուսնական կյանքը հաճելի է մինչև ամուսնությունը։
• Առանց սիրո ամուսնությունը ցմահ տաժանակրություն է։
• Ուրախությունը հոգու և մարմնի լավագույն հիգիենան է։
• Համեստությունը երբեմն բխում է չափազանցված հպարտությունից։
• Բանականությունը որոնում է, իսկ սիրտը՝ գտնում։
• Ազնվությունը մահանում է, երբ վաճառվում է։
• Յուրաքանչյուր ոք սիրված լինելու պահանջ է զգում․ դա նրան բարձրացնում է սեփական աչքում։
• Կինը չի կարող սիրել այն մարդուն, որն ինչպես նա զգում է՝ իրենից ավելի ցածր է։ Առանց ակնածանքի ու հիացմունքի սերը սոսկ բարեկամություն է։
• Ամուսնությունը գեղեցիկ է սիրահարվածների համար և պիտանի՝ սրբերի համար։