ԳլխավորԼուր

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի օրվան նվիրված միջոցառմանը

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի օրվան նվիրված միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով համալսարանի գործունեության 28-ամյակը՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ՀՌՀ ներկա և նախկին ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մաղթելով շարունակական զարգացում և մեծ հաջողություններ։

«Բուհի առաջին ընդունելությունը կայացել է 1999–2000 ուսումնական տարում: Այս ընթացքում համալսարանն անցել է մեր կրթական համակարգի հաջողությունների և դժվարությունների միջով՝ շարունակելով զարգանալ։ ՀՌՀ-ի շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը նշանակալի է, որը շատ կարևոր է՝ որպես համալսարանական կրթության որակի ցուցանիշ», — նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ համալսարանն առանձնահատուկ տեղ ունի ՀՀ բուհական համակարգում:

Հիշեցնենք՝ Հայ-ռուսական համալսարանը միջկառավարական բուհ է՝ ստեղծված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրերի հիման վրա։ Նոր միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ ՀՀ տարածքում ՀՌՀ գործունեությունը կարգավորող օրենքը վավերացվել է այս տարվա հուլիսին։