ԳլխավորԼուր

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը

Մանկավարժականի խաչմերուկը (Երեւան)

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին և  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, հայտնում են ԶԼՄ-ները։

«Ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,–ավելի ուշ հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնեք՝ 2025 թ. հոկտեմբերի 17-ին էլ ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, մի շարք այլ աշխատակիցներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews