ԳլխավորԼուրՀայաստանս

Իսրայելի կառավարությունը  հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա վերջին արտգործնախարար Գիդեոն Սաարը համապատասխան բանաձև ներկայացրեց:

«Երբեք ուշ չէ ճիշտ վարվել», — քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը:

Այժմ բանաձեւը պետք է քվեարկության դրվի խորհրդարանաում՝ Քնեսեթում։

Ավելի վաղ Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների շարունակական սրման ֆոնին Սաարը հայտարարել էր, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews