ԳլխավորԼուր

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է. ԿԳՄՍՆ-ն տարաբնույթ միջոցառումներ է խոստանում

Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական հայ-վրացական ճամբար

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի 12 վարչական շրջաններում, ՀՀ շուրջ 50 համայնքներում, ինչպես նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքն է, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ միջոցառումներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Երիտասարդության միջազգային օրն այս տարի անցկացվում է «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսով։ Օրվա շրջանակում նախատեսվում են սպորտային տարբեր արշավներ, թեմատիկ քննարկումներ, պանելային հանդիպումներ, խաղ-վիկտորինաներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ, համերգային երեկոներ և այլն:

2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի կունենան.

  • «Ապագա առաջնորդներ. երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» խորագրով ֆորում
  • Երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսի բացում
  • «Լեռների և գետերի միջև» կոմիքսների շարքի ներկայացում և փորձարկում
  • Տաղավարային ցուցադրություն երիտասարդական տարբեր թեմաներով

Տոնը նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած բանաձևի համաձայն:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews