ԳլխավորԼուր

Մեկնարկել է ԵՊՀ-ի ««Զարկ» ուսանողական ճամբար- 2026» ծրագիրը

Մեկնարկել է ԵՊՀ-ի ««Զարկ» ուսանողական ճամբար- 2026» ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկել է «Զարկ» ուսանողական ճամբար-2026 ծրագիրը՝ սկիզբ դնելով հետաքրքիր ու հագեցած օրերի, հայտնում են ԵՊՀ ուսխորհրդից։

«Մասնակիցներն արդեն բաժանվել են վեց ջոկատների, որոնք կրում են հայկական արքայական տոհմերի անուններ։ Ջոկերը կատարեցին որոշ առաջադրանքներ՝ ամրապնդելով թիմային ոգին։

Պատահականության սկզբունքով յուրաքանչյուր ջոկ ստացել է ազգային պար և հայրենասիրական երգ, որոնք կներկայացնեն հաջորդող օրերի ընթացքում։

Օրվա ընթացքում քննարկվել են տարբեր ուսանողական հարցեր ու բարձրաձայնվել տարբեր խնդիրներ, որոնք ուղեկցվել են նոր գաղափարներով։

Օրվա ավարտին մասնակիցները դիտել են «Կյանք ու կռիվ» ֆիլմը։

Իսկ օրն ամփոփվեց երեկոյան անվանականչով. մասնակիցները կատարել են ՀՀ, ԱՀ և «Զարկ» ուսանողական ճամբարի օրհներգները»,-նշված է ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews