Դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ գրող Ագաթա Քրիստիի (15 սեպտեմբերի, 1890-12 հունվարի, 1976) արձանը տեղադրվել է նրա հայրենի քաղաքում՝ Ուոլինգֆորդում (Անգլիա)։ Տեղեկությունը հայտնում է ITV հեռուստաալիքը:
Բրոնզե քանդակը պատրաստվել է իրական չափերով։ Գրողը`գիրքը ձեռքին, նստած է նստարանին և նայում է այգուն:
Բացման արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ, այդ թվում` գրողի թոռը՝ Մեթյու Փրիթչարդը, ինչպես նաև մի քանի դերասաններ` Քրիստիի դետեկտիվ վեպերի հերոսների հագուստներով։