ԳլխավորԼուր

Քանի՞ օտարերկրյա և քանի՞ սփյուռքահայ ուսանող ենք ունեցել 2022-23 ուսումնական տարում

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

Անցած ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 5 586 օտարերկրյա ուսանող է եղել, որից 2 282-ը` կանայք, բուհեր է ընդունվել 1 118 օտարերկրյա ուսանող, որից 463-ը` կանայք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Բուհերի 5 586 օտարերկրյա ուսանողներից 5 182 սովորել է վճարովի համակարգում, 404-ը` անվճար համակարգում: 2022-ին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտել է 850 օտարերկրյա ուսանող, 362-ը` կանայք:

2022-23 ուսումնական տարում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում եղել է 2 127 սփյուռքահայ ուսանող, 1 030-ը` կանայք, բուհեր է ընդունվել 705 սփյուռքահայ ուսանող, 311-ը` կանայք: Սփյուռքահայ ուսանողներից 1 853-ը սովորել է անվճար, 274-ը` վճարովի համակարգում: 2022-ին հայաստանյան բուհերն ավարտել է 398 սփյուռքահայ ուսանող, 201-ը` կանայք: