Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հիշատակի և խոնարհումի արարողություն Արցախի պետական համալսարանում

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱրՊՀ-ում տեղի են ունեցել հիշատակի և խոնարհումի արարողություններ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից: Ուսանողներն ու դասախոսները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած ԱրՊՀ ուսանողների: Ժամը 11-ին լռության րոպե էր համալսարանում, որի ընթացքում համալսարանականները հոտնկայս հարգել են պատերազմի նահատակների հիշատակը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ: Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև անմահացած հերոսների հարազատներ, դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառմանը ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով՝ նվիրված հայրենիքին ու մեր հերոսներին:

Տեղեկացնենք, որ Արցախի պետական համալսարանից 44-օրյա պատերազմում զոհվել է 26 ուսանող։

Comment here