ԳլխավորԼուր

2026/2027 ուստարվա առաջին փուլ. վաղը դիմորդները «Ֆիզիկա» ու «Ռուսաց լեզու» կհանձնեն

Քննություն, դիմորդ

Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026/2027 ուստարվա միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվել է 12 538 մարդ։

Վաղը՝ հունվարի 25-ին, հանրապետության 16 քննական կենտրոններում (5-ը՝ մայրաքաղաքում) դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» ու «Ռուսաց լեզու» առարկաներից, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Հայտագրվել է 1245 դիմորդ, որոնցից «Ֆիզիկա»՝ 963 (Երևանում՝ 442, մարզերում՝ 521),  «Ռուսաց լեզու»՝ 282-ը (Երևանում՝ 69, մարզերում՝ 213)։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Հիշեցնենք, որ 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews