ԳլխավորԼուր

Գրականության Նոբելյան մրցանակակիր է դարձել հունգարացի գրող Լասլո Կրասնոհորկային

Լասլո Կրասնոհորկայի

2025 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել հունգարացի գրող Լասլո Կրասնահորկային։ Մրցանակը շնորհվել է «նրա համոզիչ և խորաթափանց ստեղծագործության համար, որն ապոկալիպտիկ սարսափի պայմաններում վերստին հաստատում է արվեստի ուժը»,- ասվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ:

Լասլո Կրասնահորկային Կենտրոնական Եվրոպայի ավանդույթներվ ստեղծված էպիկական ստեղծագործությունների հեղինակ է, որոնք տարածվում են Կաֆկայից մինչև Թոմաս Բերնհարդ և բնութագրվում են աբսուրդիզմով և չափից դուրս գրոտեսկով: Նա նաև դիմում է դեպի Արևելք՝ ընդունելով ավելի հայեցողական, նուրբ ճշգրտված երանգ, նշում Է Նոբելյան կոմիտեն։

Լասլո Կրասնահորկային ծնվել է 1954 թվականին Հունգարիայի հարավ-արևելքում գտնվող Դյուլա փոքրիկ քաղաքում՝ Ռումինիայի սահմանի մոտ։ Այդ հեռավոր գյուղը դարձավ Կրասնահորկայիի առաջին վեպի՝ «Սատանայական տանգոյի» գործողության վայրը, որը լույս տեսավ 1985 թվականին և դարձավ գրական սենսացիա Հունգարիայում և բեկում՝ հեղինակի ստեղծագործական կյանքում։

Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ «ուզում էր ընդամենը մեկ գիրք գրել, և դրանից հետո զբաղվել այլ բաներով, հատկապես երաժշտությամբ»: Վեպը այն մասին է, թե ինչպես է Իրիմիաս անունով մի մարդ, որը վաղուց մահացած էր համարվում, վերադառնում կոմունիստական Հունգարիայի անհետացող գյուղ՝ նոր կյանքի խոստումով, որին տեղացիները հեշտությամբ պատրաստ են հավատալ:

Հիշեցնենք՝ Գրականության Նոբելյան մրցանակն 2024-ին շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews