Netflix-ի հանրահռչակ «Կաղամարի խաղը» սերիալի հեղինակ Հվան Դոն Հյոքը հայտարարել է, որ նոր եթերաշրջանը կարող է ներկայացնել 2024թ․-ի վերջին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սցենարիստի խոսքով՝ ինքն արդեն սկսել է աշխատել սցենարի վրա, գրել է 3 էջ։
Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, ըստ նրա, 2024թ․-ի ավարտին երկրպագուները կարող են տեսնել երկրորդ եթերաշրջանը։
«Կաղամարի խաղը» ( «Игра в кальмара», «Squid Game») սերիալն առաջին հարավկորեական ֆիլմն է, որը հայտնվել է Netflix-ի թոփ-ցանկի առաջին հորիզոնականում, ինչպես նաեւ դարձել է Netflix-ի ամենահանրաճանաչ սերիալը։
21,4 միլիոն դոլար բյուջե ունեցող ֆիլմը սկսել է ցուցադրվել 2021-ի սեպտեմբերի 17-ից։