ԳլխավորԼուր

Թուրքերին վրդովվեցրել է Netflix-ի «հայամետ» սերիալը

Թուրք հանդիսատեսին զայրացրել է Netflix հարթակով հեռարձակվող «Pepsi, Where’s My Jet» սերիալի առաջին դրվագը, որտեղ երկրի արևելյան շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Sabah թերթին։

«Սերիալի առաջին էպիզոդում ներկայացված քարտեզում Թուրքիայի արևելքի շրջանները նշված են եղել որպես Հայաստանի տարածք։ Դա սերիալի թուրք երկրպագուները կտրուկ արձագանքել են սոցցանցերում»,-գրում է պարբերականը։

Հաղորդվում է, որ «սա Netflix-ի հետ կապված առաջին սադրանքը չէ»:

«Սիրիայում «Մոսադի» գործակալի մասին Netflix-ի «Լրտեսը» սերիալի չորրորդ սերիայում պատին կախված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ ավելի վաղ Netflix-ի «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» վավերագրական ֆիլմի հինգերորդ էպիզոդում աշխարհի քարտեզի վրա Թուրքիան մասնատված էր, իսկ բաժանված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»,-գրել է պարբերականը։