ԳլխավորԼուր

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջեւ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները ակցիա են իրականացրել կառավարության շենքի առջեւ:

«Մենք կառավարության գլխավոր մասնաշենքի առջեւ ենք` հերթական անգամ ի ցույց դնելու ՀՀ վարչապետի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը»,-նշել են ակցիայի մասնակիցները:

Նրանց ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա գրված են. «30 տարին ավերվեց գրչովդ». «Ուշքի արի, Շուշին դժգույն եւ դժբախտ չէր», «Նիկոլ. ազգային անվտանգության թիվ մեկ թշնամի» եւ այլն:

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով նշեց, որ իրենց բողոքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի կողմից Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությանը, թե վերջին 30 տարում Շուշիում ոչինչ չի կառուցվել:

Այդ ընթացքում բարձրախոսով տղային են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ բերման ենթարկեցին նրան՝ ասելով, որ խաթարում է հասարակական կարգը:

Comment here