ԳլխավորԼուր

Ստեղծվել է նոր սոցիալական հայկական ցանց՝ mitani.am

Արտակ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Եթե հայախոս(գիր) ես հայակենտրոն, հայաստանակենտրոն մտածողությամբ։

Այլևս կարիք չկա «ինքնատանջվել» օտար դեգրադացված ու թունավոր ցանցերում՝ կրելով անդադար հարվածներ թշնամի ուժերի կողմից աննախադեպ թունավոր, ագրեսիվ, մանիպուլյացնող քաղտեխնոլոգիաներով։

Ժամանակն է լախտի խաղի նման ուս ուսի տալ շրջան կազմելով ընդհանուր մարտահրավերների դեմ։

Այս ցանցում ամեն ինչ կա ազգային հզոր պոռթկման, թռիչքաձև զարգացման համար․ հայեցակարգեր, ծրագրեր, նախագծեր։

Միացիր, քո լուման ներդիր դրանց բյուրեղացման համար։

Բավական է քո էներգիան աննպատակ փոշիացնես արհեստական ու կեղծ օրակարգերով՝ կուլ գնալով պատեհապաշտությանը։ Առնվազն 2 տարի տեսանք, թե ինչ արդյունավետություն ունի ինքնաարտահայտվելը և ինքնադրսևորվելը օտար ու վտանգավոր ցանցերում։ mitani.am»,-նշված է գրառման մեջ։