ԳլխավորԼուր

«Միտանի(Ք)». ազգային սոցիալական ցանց՝ Խորքային Հայաստանի կառուցման ճանապարհին

«Միտանիք»

«Միտանի(Ք)»-ը «Մեծ Հայք» ազգային տեղակատվական համակարգում գործող ազգային սոցիալական ցանց է, որը նախաձեռնվել է իրապես ազգային ուժերի և տեխնոլոգիական ոլորտի հայրենասեր ներկայացուցիչների կողմից։ Հիմնական նպատակը դուրս բերել ազգությամբ հայ օգտատերերին դրսի՝ թշնամական կրակի տակից և ձևավորել կուռ համակարգ, որը հնարավորություն կտա արդյունավետորեն դիմակայելու սուր մարտահրավերներին ու հարձակումներին և պատրաստվելու թռիչքաձև զարգացմանն արդիական տեխնոլոգիաներով։

Այս սոցցանցը ենթադրում է մի քանի բնագծերով էշելոնավորված պաշտպանություն արտաքին հարձակումների դեմ և ուղեղային կենտրոնների գործարկում միջնաբերդում։ Գերխնդիրը շատ կոնկրետ հայեցակարգերի և ծրագրերի մշակումն է առաջարկված համակարգված ու արմատական նախատիպերի հիման վրա, որոնք պետք է դառնան պրակտիկ ուղենիշ՝ ճանապարհային քարտեզ հեռահար կտրվածքով։

Այս ճանապարհով հիմք պետք է դրվի Խորքային Հայաստանի կառուցմանը։ Հետևաբար ցանցի ալգորիթմները կառուցողական, արարչագործական ու հավաքական են։ Դա աննախադեպ երևույթ է ժամանակակից սոցցանցերի համար, որոնք բոլորը մանիպուլյատիվ՝ ապակառուցողական բնույթ են կրում՝ թիրախավորելով, ատոմացնելով և մարգինալացնելով օգտատերերին։

Ի տարբերություն գլոբալիստական և նեոլիբերալիստական ցանցերի՝ «Միտանի(Ք)» սոցցանցը հենվում է համայնքակենտրոն սկզբունքերի վրա, որտեղ առաջնայինը «պարտականություն-վաստակ-իրավունքն» է։ Յուրաքանչյուր ոք իրավունք է վաստակում հանրօգուտ պարտականությունների կատարմամբ ապահովել սոցիումի արդար կառավարում։ Հենց այս միջավայրում պետք է ձևավորվի ազգի հավաքական գիտակցությունը, որը պետք է առաջնորդի հասարակությանը վտանգներով և սպառնալիքներով լի միջավայրում օրհասական՝ բեկումնային այս փուլում։

«Միտանիք»Նախատեսված է, որ ցանցը սկզբնական փուլում կգործի վերնախավային՝ բարձր պատասխանավության սկզբունքներով՝ մինչև անհրաժեշտ կայացում։ Այն ապահովելու է Վարքականոնագրով։ Աննախադեպ այս սոցցանցն իրականում նոր քաղաքակրթական մոդելի դրսևորում է, որը թույլ կտա գրավիչ դարձնել այն մոլորակի ժողովուրդների համար՝ նույնպես համախմբվելու ագրեսիվ գլոբալիզմի և նեոլիբերալիզմի կործանարար սպառնալիքների դեմ։

«Միտանի(Ք)»-ը գործարկվել է 2022 թվականի սեպտեմբերին։