ԳլխավորԼուր

Շնող գյուղի մոտ տրակտորը գլորվել է ձորը. կա 2 զոհ

Օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Բաբանց տախտ» կոչվող հանդամասից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք «Беларус» մակնիշի տրակտորը գլորվել է ձորը․ ուղևորներ Ջ․ Բ․-ն (ծնված 1967 թ․) և Գ․ Բ․-ն (ծնված 2004 թ․) տեղում մահացել են։

Փրկարարները ձորից (մոտ 70 մ) դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Comment here