ՀՀ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը:
Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում` տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:
Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ 7 ուսումնական բնագավառներով`
• «Հայոց լեզու և գրականություն»,
• «Հայրենագիտություն»,
• «Օտար լեզուներ»,
• «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
• «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
• «Արվեստ և արհեստ»,
• «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:
Բնագավառներին հատկացվող ժամաքանակները տոկոսային հարաբերությամբ` ստորև.
Տարրական դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 3590 դասաժամ, նվազագույնը` 2945)
• «Հայոց լեզու և գրականություն». 24-28%
• «Հայրենագիտություն». 5%
• «Օտար լեզուներ». 10-15%
• «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 20-28.5%
• «Հասարակություն, հասարակական գիտություններ». 2%
• «Արվեստ և արհեստ». 10-16%
• «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-9%
• Ընտրովի բաղադրիչ. 10%
Միջին դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 5950 դասաժամ, նվազագույնը` 5385)
• «Հայոց լեզու և գրականություն». 13-16%
• «Հայրենագիտություն». 10%
• «Օտար լեզուներ». 12.5-15%
• «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 33-36%
• «Հասարակություն, հասարակական գիտություններ». 5-6%
• «Արվեստ և արհեստ». 8-9%
• «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-8%
• Ընտրովի բաղադրիչ. 4%
Ավագ դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 4080 դասաժամ, նվազագույնը` 2020)
• «Հայոց լեզու և գրականություն». 9-20%
• «Հայրենագիտություն». 8%
• «Օտար լեզուներ». 5-13%
• «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 12,5-38%
• «Հասարակություն, հասարակական գիտություններ». 6-12%
• «Արվեստ և արհեստ». 3-5%
• «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-10%
• Ընտրովի բաղադրիչ. 6%
Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է վերոնշյալ ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։
Պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը սահմանված է 45 րոպե։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։