ԼուրԽճանկար

Արեւելյան Անգլիայի համալսարանի ուսանողները՝ ընդդեմ տավարի մսի

Արեւելյան Անգլիայի համալսարանի ուսանողական միությունը քվեարկել է տավարի մսի վաճառքը համալսարանի տարածքում արգելելու օգտին։ Պատճառը, ըստ միության տարածած հաղորդագրության այն է, որ ուսանողները անհանգստացած են կլիմայական փոփոխություններից։

Ըստ ուսանողների՝ տավարի միս արտադրելու համար պահանջվում է 28 անգամ ավելի շատ հողատարածք, քան խոզի կամ հավի մսի համար, իսկ ջերմոցային գազերի արտանետումը գյուղատնտեսության ոլորտում կազմում է ընդհանուր արտանետումների 22 տոկոսը։

Ֆերմերները, սակայն, համաձայն չեն բերված փաստարկների հետ։ Նրանց կարծիքով, հաշվի չեն առնում թթվածնի չափաքանակը, որ արտադրվում է խոշոր եղջերավորների համար աճեցվող խոտի շնորհիվ։ Հաշվի չի առնվում նաեւ այն, որ գոմաղբն օգտագործվում է որպես պարարտանյութ՝ նվազեցնելով արհեստական պարարտանյութերի անհրաժեշտությունը։

 

Comment here