Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը` +4-ից +6, երեկոյան` +3-ից +4 աստիճան:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։