Անատոմիայի քննության ժամանակ դասախոսը հարցնում է ուսանողուհուն.
— Մարդու ո՞ր օրգանն է սիրո խորհրդանիշ համարվում։
— Տղամարդկա՞նց, թե՞ կանանց համար։
— Տեր Աստված,-հոգոց է հանում դասախոսը,-մեր ժամանակ դա ընդամենը սիրտն էր…
***
Քննության ժամանակ։ Դասախոսը հարցնում է.
— 20 միավորանոց հարց. ինչո՞վ է չափվում լարումը։
Լռություն։
-15 միավորանոց հարց. ինչո՞վ է չափվում լարումը. ա) վոլտմետրով բ) ամպերմետրով, գ) օհմմետրով։
Լռություն։
-10 միավորանոց հարց. միգուցե վոլտմետրո՞վ են չափում լարումը։
***
Ուսանողը տուն է վարձում։
-Երիտասարդ,-զգուշացնում է տանտիրուհին,-ես չեմ թողնի, որ այստեղ աղջիկներ գան։
-Հասկանալի է, իսկ եթե տղանե՞ր գան։
-Դե տղաների դեմ ոչինչ չունեմ։
-Ուրեմն ամեն ինչ կարգին է. ես այս բնակարանը վարձում եմ մի աղջկա համար։
***
Ուսանողը՝ ընկերոջը.
-Դու արդեն քանի՞ քննությունից ես կտրվել։
-Վաղվանն էլ հետը՝ հինգ։
***
Քննության ժամանակ դասախոսը՝ ուսանողին.
— Ինչո՞ւ ես ոչ մի դասախոսության ժամանակ Ձեզ չեմ տեսել։
— Ես միշտ ներկա եմ եղել, ուղղակի սյան հետեւն էի նստում։
-Երբեք չէի պատկերացնի, որ մի սյան հետեւում 25 ուսանող կարող է նստել։
***
Մեծամիտ ուսանողը՝ ընկերոջը.
-Մի քանի տարի հետո մարդիկ, նայելով մեր ինստիտուտի շենքին, ասելու են. «Այստեղ սովորել է ուսանող Ջոնսոնը»։
Այդ պահին կողքից անցնող դեկանը.
— Եթե քննություններդ չհանձնես, մարդիկ այդպես կասեն արդեն հաջորդ շաբաթ։
***
Ուսանողն ուրախ վեր է թռչում սեղանի մոտից ու դուրս վազում՝ բացականչելով.
— Հանձնեցի~։
— Սպասեք,-գոռում է պրոֆեսորը, ցույց տալով ստուգարքային գրքույկը, – պետք է նշել։
— Երեկոյան մի լավ կնշենք,-լսվում է արդեն դռան հետեւից։
***
— Լսեք,-զայրանում է դասախոսը,-ես Ձեզ արդեն երրորդ անգամ եմ բավարար գնահատական նվիրում։ Ինչո՞ւ չեք սովորում։ Վերջիվերջո՝ սովորելուց դեռ ոչ ոք չի մեռել։
— Գիտեմ,-ասում է ուսանողը,-բայց ավելի լավ է ռիսկի չդիմել։
***
Տեխասի նահանգային գրադարան։ Նախասրահում պատին կախիչներ են եւ գրություն. «Միայն ուսուցիչների եւ դասախոսների համար»։ Դրանից քիչ ներքեւ կատակասեր ուսանողը մեկ այլ գրություն է փակցնում. «Կարելի է կախել նաեւ վերարկուներ եւ գլխարկներ»։
***
Քննության ժամանակ դասախոսը՝ ուսանողին.
— Գիտե՞ք արդյոք՝ ինչ է քննությունը։
— Դա երկու խելացի մարդկանց զրույց է առարկայի մասին։
— Իսկ եթե նրանցից մեկը հիմա՞ր է։
— Ուրեմն մյուսը կզրկվի կրթաթոշակից։
Թարգմանությունը՝ usanogh.am-ի
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։