Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին սրտամկանի դեֆիբրիլյատոր կտեղադրեն:
Սրտի դեֆիբրիլյատորը թույլ է տալիս կանխել սրտի աշխատանքի հանկարծակի դադարեցումը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում՝ Դանիայի ու Ֆինլանդիայի հավաքականների հանդիպման ժամանակ, խաղի 43-րդ րոպեին, Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր։ Ֆուտբոլիստը հիվանդանոց էր տեղափոխվել, ավելի ուշ նրա վիճակը կայունացել էր։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։