ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային այցով Վանաձորում է, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Փոխնախարար Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը ներկա են եղել Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին դասի» տոնական միջոցառմանը: Այն ավագ դպրոցի համար 85-րդ հոբելյանական «Վերջին դասն» էր:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Թռչունյանը հաջողություններ է մաղթել շրջանավարտներին. «Այս նոր կյանքի ճանապարհին ձեզ հաջողություններ ու հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում կգտնի իր արժանի տեղը և պիտանի զավակ կլինի մեր հայրենիքի համար»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Հայաստանում շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին: