ԳլխավորԼուր

Աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը

Արաքսիա Սվաջյան, Արթուր Մարտիրոսյան

Աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Արթուր Մարտիրոսյանը նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 12-ին, համակարգում էր երիտասարդական քաղաքականության, միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտները։

Արաքսիա Սվաջյանը նշանակվել էր 2023 թվականի հունվարի 3-ին, համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։

Աշխատանքից ազատվել է նաև ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews