ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա». նախնական արդյունքներ

Հունիսի 21-ին բուհական միասնական քննությունների հերթական օրն էր։ Հանրապետության 25 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից։

ԳԹԿ-ն ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց պատմություն»

Հայտագրվել է 1471 դիմորդ, մասնակցել է 1439 (2021-ին՝ 1403)

Միջին միավորն է 12.74 (2021-ին՝ 14.66)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 274 մարդ կամ 19 տոկոս (2021-ին՝ 138 կամ 9.8 տոկոս)

18-20 միավոր են ստացել 306 մարդ կամ 21.26 տոկոս (2021-ին՝ 521 կամ 37.1 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 136, 19-19.75՝ 155, 20՝ 15 դիմորդ։

«Ֆիզիկա»

Հայտագրվել է 1576 դիմորդ, մասնակցել է 1524 (2021-ին՝ 1311)

Միջին միավորն է 11.36 (2021-ին՝ 12․63)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 412 մարդ կամ 27 տոկոս (2021-ին՝ 272 կամ 20․7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 200 մարդ կամ 13.1 տոկոս (2021-ին՝ 277 կամ 21․1 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 87, 19-19.75՝ 88, 20՝ 25 դիմորդ։