Ներկայացնում ենք մտքեր անգլիացի արձակագիր Ջեյն Օսթինի (16.12.1775-18.07.1817) «Հպարտություն և նախապաշարմունք» գրքից։
***
Մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել:
Հպարտությունն այն է, ինչ մենք ենք մեր մասին մտածում, իսկ սնափառությունը` ինչ որ կցանկանայինք` ուրիշները մեր մասին մտածեին:
Շատ հնարավոր է` լավ բան է, որ կարողանաս քեզ այնքան տիրապետել, որ նման հանգամանքներում զգացմունքներդ չմատնես, բայց ախր այդքան զսպված լինելուց ևս օգուտ չկա: Եթե կինն իր համակրանքը թաքցնում է նրանից, ում դա վերաբերում է, կարող է նրան իր մոտ պահելու հարմար պահը կորցնել: Եվ արդեն նրան դժվար թե մխիթարի այն միտքը, որ կարողացել է իր զգացմունքները թաքցնել:
Տասից իննի դեպքում կինը լավ կանի ցույց տա, թե ավելի շատ է սիրահարված, քան իրականում կա։
Որքան հեռուն է գնում կանանց երևակայությունը: Այն մի ակնթարթում հիացմունքից հասնում է սիրուն, սիրուց՝ պսակադրությանը:
Հեռավորությունը չնչին բան է, երբ այն հաղթահարելու պատճառ ունես:
Չկա ավելի մոլորեցնող բան, քան կեղծ համեստությունը: Հաճախ դա պարզապես մարդկանց մտքերը հաշվի չառնելն է, իսկ որոշ դեպքերում` սքողված պարծենկոտությունը:
Կարևոր է, որ հատկապես նրանք, ովքեր իրենց կարծիքը երբևէ չեն փոխում, ամենասկզբից ճիշտ դատեն։
Սարքովի անկեղծությունը բավական տարածված է…համարյա ամենուրեք:
Բարդ բնավորություններն ավելի գրավիչ են:
Դժբախտություն է գտնել լավ բան մի մարդու մեջ, ում որոշել ես ատել:
Մենք բոլորս էլ սիրում ենք դասեր տալ, թեև սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք:
Երբ մարդ նեղության մեջ է, ժամանակ չունի հետևելու պատշաճ պահվածքին, որը մյուս մարդիկ պարտադիր են համարում:
Կարևոր լինելու համար երբեմն պետք է թանկ վճարես:
Զայրույթը երբեք էլ լավ խորհրդատու չէ:
Ինչ-որ բանի մասին մտածիր միայն այն ժամանակ, երբ հիշելը հաճելի է:
Եթե դու լավ ես վերաբերվում քեզնից ինչ-որ բան պահանջողին, դա կարող է քեզ մղել, որ անվերապահորեն ենթարկվես նրա ասածին՝ անգամ չսպասելով, որ դրա համար որևէ հիմնավորում հնչի:
Երբ կինն անտարբեր չէ որևէ տղամարդու նկատմամբ և չի էլ փորձում թաքցնել, պետք է, չէ՞, որ այդ տղամարդը դա նկատի:
Շատերը նրա մեջ տեսնում են այն, ինչ ինքն է ցանկանում, որ տեսնեն:
Ես հաճախ եմ նկատել, թե երիտասարդ աղջիներին ինչքան քիչ են հետաքրքրում լուրջ բովանդակությամբ գրքերը, որոնք գրված են բացառապես ի շահ իրենց:
Մի՞թե շրջապատողներին չնկատելը սիրահարված լինելու ամենաբնորոշ նշանը չէ:
Որքան փոփոխական են մարդու զգացմունքները. այժմ իր ցանկությունն է շարունակել մի ծանոթություն, որին նախկինում ամեն կերպ ուզում էր վերջակետ դնել…
Եթե վերջինն ես ծնվել, չի նշանակում, թե իրավունք չունես առաջինը ծնվածների պես կյանքը վայելել:
Եթե դու պարել սիրում ես, ուրեմն կարող ես վստահ լինել, որ դեպի սերը մեկ քայլ արդեն արել ես: