ԳլխավորԼուր

Մինսկում բերման են ենթարկել ուսանողների, ովքեր երգում էին

Իրավապահ մարմինները բերման են ենթարկել երիտասարդների Մինսկի պետական լեզվաբանական համալսարանից՝ վարչական գործընթացի շրջանակում, որը կապ չունի այսօրվա իրադարձությունների հետ, հայտարարել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան՝ անդրադառնալով լուրերին, թե համալսարանում ձերբակալություններ են իրականացնում հատուկջոկատայինները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Բելառուսի մի շարք բնակավայրերում եւ մայրաքաղաք Մինսկում ուսանողական բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ սեպտեմբերի 1-ին։ Ավելի քան 30 ուսանողի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։

Comment here