ԳլխավորԼուր

Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին. տեսանյութ

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Լյովա Գևորգյանը եզրափակիչում է։ Տեղեկացնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին` Այդին Այմադովին։ Գևորգյանը Ահմադովին հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում»,–նշված է գրառման մեջ, որին կից նաև տեսանյութ է հրապարակվել։

Հավելենք, որ Լյովա Գևորգյանը Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 1-ին կուրսի ուսանող է։

Comment here