ԳլխավորԼուր

Աշտարակի ձորում դի է հայտնաբերվել

Ապրիլի 14-ին, ժամը 23:19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի «Մուղնի» թաղամասի ձորում քաղաքացի է կորել, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները «Մուղնի» թաղամասի ձորում հայտնաբերել են քաղաքացի Վ. Պ.-ի (ծնված 1970 թ․) դին և պատգարակով մոտեցրել (մոտ 150 մ) շտապօգնության ավտոմեքենային։