Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանին ազատել են աշխատանքից ընդդիմադիր հայացքների համար։ Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Բրյուսովի ռեկտորը որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով աշխատելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ «ԱՄՆ արտաքին քաղաքականություն», քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ։ Բնականաբար, լսարանում դրանք չեմ հնչեցնում»,– գրել է նա։
Նշենք, որ 5 օր առաջ էլ ԱԺ պատգամավոր, Բրյուսովի անվ․ պետական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գալստյանն է հեռացվել համալսարանից՝ 0.25 դրույքով աշխատողներին կրճատելու պատճառաբանությամբ։