ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- գրել է նա «Թվիթեր»-ում: Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասնում է գրեթե 800 հազարի, մահվան ելքերն ավելի քան 42 հազար են։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։