ԳլխավորԼուր

«Մանկական Եվրատեսիլ- 2025»-ում հաղթեց Ֆրանսիան

«Մանկական Եվրատեսիլ- 2025»-ում հաղթեց Ֆրանսիան

«Մանկական Եվրատեսիլ- 2025» մրցույթի հաղթող ճանաչվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզը «Ce monde» երգով (248 միավոր)։

Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։ Հայաստանին 12 միավոր տվեցին Մալթայի, Ուկրաինայի և Վրաստանի ժյուրիները։

Երկրորդ տեղում Ուկրաինան ներկայացնող Սոֆյա Ներսիսյանն էր՝ 177, երրորդ տեղում Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանն էր 176 միավորով։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվեց Թբիլիսիում «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։

Հիշեցնենք` Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցեց 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։

Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։

«Մանկական Եվրատեսիլ 2024»–ում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն, Հայաստանի պատվիրակ 10-ամյա Լեոն իր «Cosmic friend» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews