Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվել է, որ ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող նպաստի չափը կկազմի ամսական 50 հազար դրամ:
Նպաստը նշանակվելու և վճարվելու է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ՝ դրամական աջակցության տեղեկատվական համակարգի միջոցով։
Որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։
Սահմանվել են նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։



