ԳլխավորԼուր

Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը դարձյալ 8 միավոր է վաստակել և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում Արսեն Դավթյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները

  • Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,
  • Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր,
  • Արսեն Դավթյան՝ 8 միավոր,
  • Էմին Օհանյան՝ 7.5 միավոր,
  • Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր,
  • Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր,
  • Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր,
  • Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր,
  • Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր,
  • Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր,
  • Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր,
  • Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,
  • Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր,
  • Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյան Շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյան