ԳլխավորԼուր

Այս հաղթանակը միայն իմը չէ. Սարգիս Ստեփանյանը 6–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բուդապեշտում ընթացող պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում նստած դիրքում, 80 կգ և ավելի քաշային կարգում Սարգիս Ստեփանյանը նվաճել է ոսկե մեդալը՝ 6-րդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, սոցցանցի իր էջում հայտնել է ինքը` Սարգիս Ստեփանյանը։

 «Այս հաղթանակը միայն իմը չէ։Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ»,- տեսանյութից կից գրել է Ստեփանյանը։

Սարգիս Ստեփանյանը նաև աշխարհի Պարաբազկամարտի առաջնություն քառակի չեմպիոն է։ Հիշեցնենք, որ Սարգիս Ստեփանյանը Հայաստանի զինված ուժերում ծառայել է որպես հետախույզ, ունի գնդապետի կոչում։ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ոտքերն ու ձեռքը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews