ԳլխավորԼուր

Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն

Ըմբիշ Ջանես Նազարյան

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եզրափակիչում նա 5:4 հաշվով հաղթեց վրացի ըմբիշ Էրեկլե Տավբերիձեին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականից աշխարհի առաջնությունում մեդալային հույսեր են պահպանում նաև 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն ու 60 կգ քաշային Զավեն Մեժլումյանը: Նրանք այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն և հաղթանակի դեպքում կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արարատ Ավետիսյանը (45 կգ), Մարտին Մանջիկյանը (48 կգ), Մերուժան Մխիթարյանը (55 կգ), Ռոման Ուսոյանը (71 կգ), Հայկ Մեղրիյանը (80 կգ), Պետրոս Բաղրամյանը (92 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) տարբեր փուլերում պարտություններ են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Հուլիսի 28-ին մեկնարկած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը:

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին: Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել Լևիկ Ավետիսյանը (45 կգ), Դավիթ Բալեյանը (48 կգ), Մհեր Հակոբյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Համլետ Անտոնյանը (60 կգ), Ավետ Բոյմուշակյանը (65 կգ), Եղիշե Մոսեսյանը (71 կգ), Վաչե Ասլանյանը (80 կգ), Ավետ Ենգոյանը (92 կգ) և Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ըմբիշ Ջանես Նազարյան