ԳլխավորԼուր

Մշակութային քայլարշավ Դսեղ գյուղ՝ ԿԳՄՍ նախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մշակութային քայլարշավ դեպի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ նպատակ ունենալով վերաիմաստավորել մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը լայն հասարակության համար։

Մասնակիցներն առաջինն այցելել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Տարբեր սերունդների ներկայացուցիչների համար Դսեղը մեկ օրով վերածվել է մշակութային կանգառի: Դսեղից հետո քայլարշավը շարունակվել է դեպի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանական համալիր, որը թաքնված է անտառապատ տարածքի խորքում և հասանելի է միայն ոտքով գնալու համար։

Քայլարշավին միացել էին մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետներ, ուսանողներ, աշակերտներ ու զբոսաշրջությամբ հետաքրքրված մարդիկ։