Ֆրանսիայում հունիսի 6-ից այցելությունների համար բացվել է Վերսալի պալատական համալիրը, տեղեկացնում է France Info-ն: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն փակվել էր մարտի 13-ին:
Երկրորդ համաշախարհային պատերազմից ի վեր առաջին անգամ հայտնի թանգարանը փակվել է այսքան երկար ժամանակով՝ 82 օրով:
Թանգարանը կաշխատի ժամը 09:00-ից մինչև 18:30-ը: Խմբային էքսկուրսիաները կթույլատրվեն հունիսի 10-ից: Խմբում կթույլատրվի առավելագույնը 10 մարդ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։