ԳլխավորԼուր

Հռոմի Պապն անդրադարձել է Տավուշի սահմանին տեղի ունեցած բախումներին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել  է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։

Հռոմի Պապը մասնավորապես նշել է. «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումների սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել խնդրի խաղաղ լուծմանը` հանուն ժողովուրդների բարօրության։

Comment here